Միհրան Ծառուկյանն առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքներում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրներից. «Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք»,- այս մասին երգիչը պատմել է Բրավո.am-ին:
«Դժվար ապրուստ»-ում Գոռի դերակատարը նշել է, թե իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հանգստանալու, ուրիշ հետաքրքրությունների համար գրեթե ժամանակ չի ունենում. «Հիմա այնքա˜ն շատ են համերգներն ու նկարահանումները, բայց շուտով, երբ սերիալն ավարտվի, որոշել եմ մարզադահլիճ հաճախել ու սպորտով զբաղվել: Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս հանգստանալու գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ: Մեկ-մեկ հոգնում եմ, թեեւ ինձ տրամադրում եմ, որ պետք է աշխատեմ: Արդեն երկու տարի է` չեմ հանգստացել, ուզում եմ այս ամռանը գոնե հինգ օրով մեկնել հանգստի»: