Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպելուց առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկների, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունի մարզումներին և խաղերին:Այդ փաստն ինձ չի զարմացնում, դա լիովին բնական է:
«Էվերթոնի» հետ խաղը սկսելուց հետո Օբամեյանգը և Մխիթարյանը բարձրակարգ խաղ էին ցուցադրում: Նրանք գիտեն, թե ինչն է կարևոր և կենտրոնացած են դրա վրա:
Այդ տղաները թոփ մակարդակի են: Ինչո՞ւ նրանք չպետք է կրկնեն այն, ինչ արեցին «Էվերթոնի» հետ խաղի ժամանակ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Աղբյուրը՝armsport.am