«Որեւէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետեւ իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական: Դեռ խորհրդային տարիներին ինձ միշտ առաջարկ է եղել դառնալ կոմունիստ, ապ՝ դառնալ այն կուսակցությունների անդամներ, որոնք իշխել են, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է դառնալ կուսակցական:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի վերջին կայանալիք ՀՀԿ համագումարում վարչապետ Կարեն Կարապետյանն է հայտարարելու ՀՀԿ շարքերը համալրելու մասին։
«Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը դիմի ՀՀԿ անդամ դառնալու հարցով, դա կքննարկվի։ Դեռեւս նման հարց չի քննարկվել», -այս առիթով խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։