Իտալական էստրադայի աստղ In-Grid-ը կրկին ելույթ կունենա Հայաստանում: Համերգը տեղի է ունենալու փետրվարի 15-ին և 16-ին: Երգչուհու հետ ելույթ է ունենալու ռուսական էստրադայի ներկայացուցիչ, X-Factor մրցույթի մասնակից Յուլյա Պլակսինան: Տոմսերի գինը 30 000 հազար դրամ է: Այս մասին galatv.am-ին հայտենլ են համերգի վայրից` Yans Club-ից:
Հիշեցնենք, որ In-Grid-ը ոչ վաղ անցյալում ելույթ է ունեցել Հայաստանում: Նրան հրավիրել էին մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Երգչուհին ելույթ էր ունեցել Ազատության հրապարակում:
Ինգրիդ Ալբերինին կամ In-Grid-ը ծնվել է Իտալիայում: Նրան անվանել են Ինգրիդ` ի պատիվ հանրահայտ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի:
1994 թ-ին երգչուհին հաղթել է «Սան Ռեմոյի ձայնը» մրցույթում, որից հետո սկսում է տարբեր միջոցառումներում նրա ելույթների շարքը: Նրան միջազգային ճանաչում բերեց Tu es Foutu երգը և ֆրանսալեզու Rendéz-Vous ձայնասկավառակը: