▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«In Gold We Trust»-ը կլինի իմ վերջին մենաներկայացումը. Հայկ Պետրոսյանը՝ իր որոշման մասին և ոչ միայն

 

Արդեն տեղեկացրել ենք, որ տարեվերջին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը ներկայացրել է իր նոր, հումորային «In Gold We Trust» մենաներկայացումը: Հունվարի 13-ի Հայկ Պետրոսյանը կրկին ներկայացնելու է իր «In Gold We Trust» մենաներկայացումը, սակայն այս անգամ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից:

/filemanager/uploads/hayk_petrosyan.jpg

 

«Տարեվերջին երեք անգամ հանդես եկա այս մենաներկայացմամբ: Որոշակի փոփոխություններ արել եմ, սակայն ընդհանուր առմամբ՝ այն նույն է, հումորային ձևով անդրադարձել եմ նաև շատ լուրջ թեմաների: Չեմ կարող ասել, որ այն տոնական է, քանի որ այս օրերին, երբ Ավստրալիայում հրդեհներ էին, պատերազմական իրավիճակ էր նշմարվում, ինձ իսկապես շատ դժվար էր որպես մարդ կատակել օրինակ՝ բդի մասին: Իհարկե, որոշ անդրադարձներ կլինեն, սակայն ըստ իս՝ ես խոսում եմ ավելի կարևոր թեմաների մասին՝ հայերի մասին, մեր պետության մասին, թե ինչ ենք ցանկանում, որ երկիրն է մեզ բարեկամ, ի վերջո, մենք ինքներս մեզ բարեկամ ենք, թե թշնամի»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս մենաներկայացումը հոգևորի և նյութականի բախման մասին է, փորձում է հասկանալ՝ արդյո՞ք հոգևոր ու նյութական բախման ժամանակ հնարավոր է գտնել ոսկե միջինը:

Հայկ Պետրոսյանը նշեց նաև, որ այս շրջանում, թերևս, սա կլինի իր վերջին մենաներկայացումը.

«Սա կլինի իմ վերջին մենաներկայացումը, իհարկե, խոսքը միայն այս փուլի մասին է, կարծում եմ, որ այս շրջանում էլ հանդես չեմ գա ներկայացումներով, թեպետ ունեմ գրած սցենարներ:Պատճառն այն է, որ ավելի շատ ցանկանում եմ այս շրջանում երգով զբաղվել, նոր երգեր ունեմ, համերգային ծրագիր ենք պատրաստում բենդով:  «In Gold We Trust»-ից հետո սկսելու ենք փորձեր անել և ինտենսիվ պատրաստվել երաժշտական ծրագրով ներկայանալուն: Առաջին անգամ համերգով հանդես կգամ, որում կներկայանամ միայն իմ երգերով: Իսկ մինչ այդ հունվարի 13-ին բոլորին  հրավիրում եմ միասին տժժալու ներկայացման ձևաչափով, խորհելու, խոսելու, ուրախանալու, իսկ հետո այդ ամենը կանենք նաև համերգային ձևաչափով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին