▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ, սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով». ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մեր մարզիկներին՝ հաղթանակների առթիվ.

«Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։

Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության հայտնությունն էր Սուրեն Աղաջանյանը, ով առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ հաղթեց մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին՝ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիին ու վաղը կպայքարի ոսկու համար: Ունենք ևս մեկ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Գառնիկ Չոլաքյանը։

Այս հաջողությունները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական տարբեր ֆեդերացիաների տարիների հետևողական, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն են։

Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ, սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին