▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ խոսքը նախագահի մոտ անցնում ա.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարում է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը, փետրվարի 21-ին հավաքել է իրեն հավատարիմ մնացած համայնքապետերին ու մինի քննարկում կազմակերպել: Քննարկումն ընթացել է խնջույքի համեստ սեղանի շուրջ՝ միասին մի կտոր հաց ուտելու պատրվակով: 

Նախկին մարզպետը ձեռքի հետ էլ համայնքապետերից պահանջել է ներկայացնել հստակ թվեր, թե որ գյուղը ինչքան ձայն կբերի իր եղբորը, պատգամավորության թեկնածու Նաիրի Սահակյանի օգտին:

Սարգիս Սահակյանը բաց տեքստով նշել է, որ ընտրողներին փող բաժանելու հարցում ինքը պատրաստ է, սակայն համայնքապետերը պատասխան են տալու յուրաքանչյուր ձայնի համար:

Վերջում նա որպես գաղտնիք ներկաներին ասել է« Ընտրություններից հետո, երբ եղբորս պատգամավոր դարձնենք, ես նորից եմ վերադառնալու մարզպետի պաշտոնին: Ես դեռ երիտասարդ եմ, ուժերս տեղը, փողից չեմ նեղվում, նախագահի մոտ էլ իմ խոսքը անցնում ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին