▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխություններ են նախաձեռնում՝ ուզում են ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, ինչպես նախկինում էր։ Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է՝ կոնկրետ դեպքի համար ստեղծված:

Մշտական հանձնաժողով ունենալու հարցն օրակարգ է բարձրացել ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի «համար»։

Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել եւ համարժեք պատասխանել։ Իմքայլականները հեռուն գնացող ծրագիր ունեն։ Երբ հանձնաժողովն արձանագրի, որ նրանք խախտել են էթիկան, արդեն կնախաձեռնեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց եւ փակ քվեարկությամբ կորոշեն հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին