▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլի» պատգամավորը «խառն» է. նա ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին տհաճ միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպիտ վերաբերմունք էր դրսևորել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, խոչընդոտել էր նրա աշխատանքը, հրել էր նրան, ապա ձեռքից խլել բարձրախոսը: Միջադեպին արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ մասնավորաբար կոչ անելով պատգամավորներին՝ պահպանել էթիկայի նորմերը, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, միջադեպի հետ կապված լրագրողը դիմել է դատախազություն, որտեղից գործը վերահասցեագրվել է ՀՔԾ-ին: Մեր աղբյուրները պնդում են, որ «իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանն այս առումով բավականին անհանգստացած է և ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող շաբաթվա սկզբին նա եղել է դատախազությունում: Գործը ՀՔԾ փոխանցելուց հետո նա այցելել է նաև ՀՔԾ: Ըստ տեղեկությունների, Հայկ Սարգսյանը փորձում է հասնել նրան, որ գործը արագ փակվի «հանցակազմի բացակայության» հիմքով:

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին