▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ միակ թերությունը վարչապետի սանիկ լինելն է.«Ժողովուրդ»

«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին, քննադատելով ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, հայտարարել էր, թե նրա հարազատներն ու բարեկամները Հայաստանում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։


Այս համատեքստում Հ. Բագրատյանը նաև շեշտել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի անունը, ով վարչապետի սանիկն է։

 

Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ֆինանսների նախարարը նշեց, թե Հայաստանը փոքր երկիր է, և երբ հետաքրքրվում ես, պարզում ես, որ մարդիկ բարեկամներ են։ Ինչ վերաբերում է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններին, ըստ Սարգսյանի. «Փաստորեն, իմ հասցեին հնչած քննադատություններից դուրս է գալիս, որ իմ միակ թերությունը դա է»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին