Քիմ Քարդաշյանը օրերս ներկա է գտնվել «Paper magazine» ամսագրի կողմից կազմակերպած հանդիսավոր երեկոյին, որի գլխավոր հերոսուհին հենց նա է եղել, ինչից հետո Քիմը մեկնել է Նյու Յորք, որտեղ նրան դիմավորել է իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Նշենք սակայն, որ երեկոյի ընթացքում Just Jared-ը, մեջբերելով Vulture–ին, տեղեկացրել է Քիմի նոր հայտարարության մասին, ըստ որի` Քիմն իր հետույքն ուղղակի արվեստ գործ է համարում:
Հիշեցնենք, որ Քարդաշյանի մերկ լուսանկարները, որոնք արվել էին հատուկ «Paper magazine» ամսագրի համար, բավական մեծ աղմուկ էին բարձրացրել հանրության շրջանում, նույնիսկ հոլիվուդյան մի քանի աստղերի կողմից դրանք ծաղրանքի էին արժանացել: