▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ երեխաները ոչինչ չեն ուզելու. արդեն սովորել են, լավ ապրելը իրենց համար չէ…

Asparez.am-ը գրում է. «Եկա տեսնեմ թախտը ջարդում է, որ վառարանը վառի, խիղճս տանջում է, բայց ինչ անեմ, մենք էլ հնարավորություն չունենք, էս յոթ երեխաները շորերով քնում են ու զարթնում»,-պատմում է Սվետլանա Սահակյանի հարեւանուհին:

Յոթ երեխաներին տիկին Սվետան միայնակ է մեծացնում: Նախկինում տնակում էին ապրում, ինքն աշխատում էր, անչափահաս երեխաներն էլ տանը մենակ էին մնում: Էլեկտրական լարերից տնակը հրդեհվել է, երեխաներից մեկը ներսում այրվել է: Հիմա ժամանակավորապես տեղափոխվել են Գորիսի նախկին նախակրթարանի շենք, որը համայնքային ենթակայության է, քարուքանդ վիճակում է: Ութ հոգանոց ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ զուրկ կենցաղային պայմաններից:

«Երեխաներիս շորերը չեմ կարողանում լվանալ, ձեռքերս ցավում են, գիշեր-ցերեկ լվանում եմ, շորերը չեն հերիքում, տունը ցուրտ է, եղածն էլ չի չորանում: Հոսանքն անջատել են` գումարը չի հերիքում, փոքրս ցրտից էնքան լացեց, քնեց, ինչ անեմ. նպաստով յոթ երեխայի հացն էլ չեմ կարողանում հասցնեմ, հիմա շատ բան չեմ ուզում, գոնե մի մեշոկ ալյուր. երեխեքս սով են քաշում»,-ասում է Սվետլանան:

Փոքրիկները սովորել են՝ մայրիկին պիտի տանը օգնեն, մեծերը տան փոքրին են պահում, տղաները մայրիկի հետ այգի են գնում: Երբ ընտանիքի երեխաներին հարցրի, թե ի՞նչ երազանքներ ունեն, դժվար էին պատասխանում, երկար մտածելուց հետ միայն Մարիամը պատասխանեց՝ տուն եմ երազում, մայրն էլ կողքից ավելացրեց՝ նրանք ոչինչ չունեն ուզելու, իմ երեխաներն արդեն սովորել են, լավ ապրելը իրենց համար չէ, գիտեն, որ փող չունենք, պիտի հարմարվեն, սա է մեր ճակատագիրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին