▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ և Աշոտյանի դպրոցը

 

ՀՀ Երևանի պետական համալսարնի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները ամեն տարի գործուղվում են Երևանի տարբեր դպրոցներ` դասավանդելու հայոց լեզու և գրականություն: Այդ մեկ ամսվա պրակտիկան թերևս ամենալուսավոր պահերից մեկն է երիտասարդ բանասեր բակալավրերի համար, և շատ դեպքերում նրանք դժվարությամբ են բաժանվում արդեն հարազատ դարձած դպրոցի պատերից, դասամիջոցներից, մեծ ու խելացի աչքերով աշակերտներից:
Երկար ու ձիգ լեկցիաներից հոգնած ուսանողները, որքան էլ սիրով ու  գաղափարական բարձր մոտիվացիայով  մոտենան  իրենց մեկամսյա պրակտիկային, չեն կարող չնկատել, որ դպրոցները կղզիացած են պետությունից և ոչ մի կապ  կամ ակնկալիք չունեն այսօրվա ղեկավար մարմինների հետ: Եվ հանրակրթական դպրոցների հետ փոքր- ինչ առնչություն ունեցող ցանկացած ոք կարող է հաստատել, որ դպրոցը  գոյատևում և առաջ է գնում  միայն մի քանի գաղափարական ու ռոմանտիկ ուսուցիչների ծանր աշխատանքի արդյունքում, իսկ տնօրեններն ու իրենց ստեղծած բուրգը աշխատում է միայն իշխող կուսակցության և կուսակցության միմոսի` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցության , այսպես ասած,  կեղծ գաղափարական ընձյուղը վերցված է Գարեգին Նժդեհի ազգապահպան ու ազգանպաստ աշխատություններից ու աշխարհընկալումից: Եվ հենց Նժդեհն էր ասում. « Այն ազգը,որը չի կարողանում պահել  դպրոցներ,դադարում է ազգ լինելուց», իսկ մեր դպրոցները մի քանի անձնուրաց ուսուցիչների ուսերին են, ովքեր վերջին լուսատու մոհիկաններն են մեր հասարկության մեջ:
Կրթությունն ու գիտությունը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենան  քաղաքականության, կուսակցական խարդավանքների,դրանց  ներքին խոհանոցային արիշվերիշների, «աբիժնիկության», քաղաքական հետապնդումների հետ: Բայց ,ինչպես մի քանի օր առաջ ականատես եղավ ամբողջ ազգը ,ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչև կոկորդը թաղվեց քաղաքական աղբի մեջ և ինքն իր գործածած աղբ-բառապաշարով վարկաբեկեց  իր  հեղինակությունը:
Ցավալի է, որ մի ճաղատ կուսակցական գործչի պատճառով վարկաբեկվում է ամբողջ համակարգն ու անձնազոհ ուսուցիչների տարիների ձեռքբերումը...
Ես` որպես երիտասարդ պրակտիկանտ, ցանկանում եմ ազգիս  ներկայացնել ապագայի իմ դպրոցը: Այն դպրոցը,  որտեղ վաղը հնարավոր է՝ ես դասավանդեմ, և իմ երեխան սովորի հայոց այբուբենը: Այն ոչ մի կապ չի  ունենա Արմեն Աշոտյանի, Սերժ ու Սաշիկ Սարգսյանների, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այն կապ չի ունենա  բանսարկության, դանոսչիկության, մարդասպանության, մարդատյացության, փախուստի, արտագաղթի, թշնամանքի, վարկերի ու տոկոսների և, վերջապես, եղեռնի հետ… Այն լուսավոր է լինելու, և այնտեղ  է լինելու մեր փրկությունը:
Հովհաննես Եսայան
Լուսանկարը` hetq.am-ի

ՀՀ Երևանի պետական համալսարնի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները ամեն տարի գործուղվում են Երևանի տարբեր դպրոցներ` դասավանդելու հայոց լեզու և գրականություն:

Այդ մեկ ամսվա պրակտիկան թերևս ամենալուսավոր պահերից մեկն է երիտասարդ բանասեր բակալավրերի համար, և շատ դեպքերում նրանք դժվարությամբ են բաժանվում արդեն հարազատ դարձած դպրոցի պատերից, դասամիջոցներից, մեծ ու խելացի աչքերով աշակերտներից:

Երկար ու ձիգ լեկցիաներից հոգնած ուսանողները, որքան էլ սիրով ու  գաղափարական բարձր մոտիվացիայով  մոտենան  իրենց մեկամսյա պրակտիկային, չեն կարող չնկատել, որ դպրոցները կղզիացած են պետությունից և ոչ մի կապ  կամ ակնկալիք չունեն այսօրվա ղեկավար մարմինների հետ:

Եվ հանրակրթական դպրոցների հետ փոքր- ինչ առնչություն ունեցող ցանկացած ոք կարող է հաստատել, որ դպրոցը  գոյատևում և առաջ է գնում  միայն մի քանի գաղափարական ու ռոմանտիկ ուսուցիչների ծանր աշխատանքի արդյունքում, իսկ տնօրեններն ու իրենց ստեղծած բուրգը աշխատում է միայն իշխող կուսակցության և կուսակցության միմոսի` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար:Հայաստանի Հանրապետական կուսակցության , այսպես ասած,  կեղծ գաղափարական ընձյուղը վերցված է Գարեգին Նժդեհի ազգապահպան ու ազգանպաստ աշխատություններից ու աշխարհընկալումից:

Եվ հենց Նժդեհն էր ասում. « Այն ազգը,որը չի կարողանում պահել  դպրոցներ,դադարում է ազգ լինելուց», իսկ մեր դպրոցները մի քանի անձնուրաց ուսուցիչների ուսերին են, ովքեր վերջին լուսատու մոհիկաններն են մեր հասարկության մեջ:

Կրթությունն ու գիտությունը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենան  քաղաքականության, կուսակցական խարդավանքների,դրանց  ներքին խոհանոցային արիշվերիշների, «աբիժնիկության», քաղաքական հետապնդումների հետ:

Բայց ,ինչպես մի քանի օր առաջ ականատես եղավ ամբողջ ազգը  ,ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչև կոկորդը թաղվեց քաղաքական աղբի մեջ և ինքն իր գործածած աղբ-բառապաշարով վարկաբեկեց  իր  հեղինակությունը:

Ցավալի է, որ մի ճաղատ կուսակցական գործչի պատճառով վարկաբեկվում է ամբողջ համակարգն ու անձնազոհ ուսուցիչների տարիների ձեռքբերումը...Ես` որպես երիտասարդ պրակտիկանտ, ցանկանում եմ ազգիս  ներկայացնել ապագայի իմ դպրոցը: Այն դպրոցը,  որտեղ վաղը հնարավոր է՝ ես դասավանդեմ, և իմ երեխան սովորի հայոց այբուբենը:

Այն ոչ մի կապ չի  ունենա Արմեն Աշոտյանի, Սերժ ու Սաշիկ Սարգսյանների, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այն կապ չի ունենա  բանսարկության, դանոսչիկության, մարդասպանության, մարդատյացության, փախուստի, արտագաղթի, թշնամանքի, վարկերի ու տոկոսների և, վերջապես, եղեռնի հետ…

Այն լուսավոր է լինելու, և այնտեղ  է լինելու մեր փրկությունը:


Հովհաննես Եսայան


Լուսանկարը` hetq.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին