Ալեք Ենիգոմշյան
Ինձ այդ օրը կարճ ժամանակով նաև ձեռնաշղթա են հագցրել:Ամբողջ կյանքիս ընթացքում ինձ երկու անգամ են ձեռնաշղթա հագցրել:
Առաջինը՝ 34 տարի առաջ Շվեյցարիայում, երբ ես գործողության ժամանակ ձերբակալվեցի: Իսկ երկրորդը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին:
Իմ ձեռքերին ձեռնաշղթաներ են դրվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ժամը 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: