Բրիտանուհին Շառլոտ Ֆիցմորիսի դուստրը` 12-ամյա Նենսի Ֆիցմորիսը, կույր է ծնվել և ողջ կյանքի ընթացքում տառապել է ուղեղում հավաքվող ջրով, մենինգիտով և սեփսիսով, որի պատճառով աղջիկն անկարող էր խոսել, քայլել, ուտել կամ խմել: Նա շուրջօրյա խնամքի տակ էր գտնվում լոնդոնյան հիվանդանոցում, որտեղ նրան կերակրում և դեղամիջոցներ էին ներարկում խողովակի օգնությամբ: Սակայն երբ հերթական վիրահատությունից հետո աղջիկն ընկել է հոգեվարքի մեջ և սկսել է անընդհատ գոռալ ցավից, նրա նվիրված մայրը կայացրել է Նենսիի կյանքը դադարեցնելու բարդ որոշումը:
Իր հաշմանդամ ու անօգնական 12-ամյա դստեր կյանքը արհեստականորեն դադարեցնելու մոր որոշումն ընդունվել է Գերագույն դատարանի գործը
Ինչպես հայտնում է Daily Mail-ը`Շառլոտ Ֆիցմորիսը դատարանում ասել է.
«Իմ աղջիկն այլևս իմ աղջիկը չէ: Նա հիմա պարզապես մարմին է. նրա աչքերի լույսը մարել է` վերափոխվելով վախի և աղաչելով հանգստության մասին»: Կնոջ հուզիչ ելույթից հետո դատարանը համաձայնել է օրինական ճանաչել նրա որոշումը և թույլ տալ իրականացնել այն: