ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:
«Կարևոր եմ համարում Հանրապետույթան սահմանամերձ շրջաններում 40 ռազմականացցված բնակավայր ստեղծելը: Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ, ինչպես նաև կուզեի անդրադառնալ տեսանկարահանող սարքերին: Ամբողջ օրը նկարում են: Տնից մինչև հասնում եմ այստեղ՝ 18 տեսախցիկ ինձ նկարում է: Եթե դրանց նկարածները գումարենք, ապա իմ ամբողջ կյանքն էկրանի առջև է: Այդքան մտահոգվում եք մեր առողջության, մեր մասին, որ հանկարծ սխալ քայլ չանե՞նք: Ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Հրավիրում են ռեստորան, նախապես հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե ոչ: Էլ չեմ ասում, որ տանը ամեն ինչ լսվում է, նկարվում է»,-խոսքն ուղղելով հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին ՝ ասաաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Կորյուն Նահապետյանը նշեց, թե պատգամավորը մի փոքր չափազանցնում է.
«Ես առաջին օրվանից տեսանկարահանող սարքերի տեղադրումը ողջունել եմ: Եթե գտնում եք, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա ու չափորոշիչներ պետք է սահմանվեն, խնդրեմ, եկեք քննարկենք: Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին, ապա անվտանգության առումով նոր միջոցառումներ պետք է ձեռնարկենք»:
Հրանտ Բագրատյանն արձագանքեց՝ ասելով.
«Ես ուշադիր լսեցի ձեզ: Ես դիմում եմ ՀՀԿ-ականներին՝ մեզ մի ձեռ արեք: Քսանութ անգամ նախաձեռնությամբ եմ հանդես եկել, մեկ անգամ քննարկե՞լ եք: Մարդկանց ամեն տեղ եք նկարում: Այ մարդ, տուալետ չենք կարողանում մտնել»: