Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Դոնեցկի Շախտյորն արտագնա մրցավեճում չկարողացավ հաղթահարել Իլիչևեցի արգելքը`1-1: Շախտյորից աչքի ընկավ Ալան Պատրիկը, իսկ Իլիչևեցի ֆուտբոլիստներից դիպուկ էր Մանձյուկը:
Հայաստանի ազգային հավաքականի և Շախտյորի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մրսածության պատճառով պահեստայինների նստարանին էր, սակայն երկրորդ խաղակեսի սկզբիդ դուրս եկավ փոխարինման և սրեց հանքափորյան ակումբի գրոհները:
Աղբյուրը` Footballcity.am