▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամը պատրաստվում է ընտրությունների և ոչ թե պատերազմի

Վերջերս շատ է խոսվում պատերազմի վերսկսման հնարավոր վտանգի մասին: Խնդիրը կարգավորված չէ, կան բազմաթիվ չկարգավորված սոցիալական, քաղաքական ու քաղաքացիական խնդիրներ: Անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների լեգիտիմությունը համաշխարհային հանրությունը չի ճանաչում: Ամենասովորական տեղեկանքները այլ երկրներում օրինական չեն…Այդպիսի պետություն չկա, պատասխանում են:Կարծում եմ, որ առաջիկայում պատերազմի վերսկսման վտանգ չկա: Ընդամենը մի քանի ամսից Ադրբեջանը կընտրի նոր նախագահ, ամենայն հավանականությամբ կրկին կվերընտրվի Իլհամ Ալիևը, եթե իհարկե առաջին տիկինը իր կրունկներով չկանգնի ամուսնու ճանապարհին: Փաստորեն տնից մեկը սկզբունքը խորթ է այս ընտանիքին: Թողնենք ուրիշի ընտանիքի ներքին ու արտաքին հարցերը քննարկելն ու անցնենք հարցի քաղաքական կողմին, մասնավորապես ընտրությունների արդյունքների ազդեցության գնահատմանը հայ-ադրբեջանական չավարտված հակամարտության վերսկսման տեսանկյունից:Ադրբեջանը կորցրել է, ու էլի կկորցնի: Հնարավո՞ր է, որ ներկայիս նախագահը վերընտրվելու դեպքում առաջ քաշի պատերազմի ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության լուծման խնդիրը: Կարծում եմ տեսնելով անցյալի տխուր փորձը չի համարձակվի: Եվ հետո ընտրություններում այդքան էլ բարձր չէ Իլհամ Ալիևի ռեյտինգը, ուստի գործի մեջ կդրվեն զգալի ֆինանսական ռեսուրսներ, իսկ ընտրությունների ավարտից հետո նա միայն կմտածի ծախսված գումարների վերականգնման, ոչ թե պատերազմի մասին: Լուրերը, որ հնարավոր է մոտ ապագայում վերսկսվի պատերազմը նույն տրամաբանությամբ կհերքվի: Իլհամը պատրաստվում է ընտրությունների և ոչ թե պատերազմի:ՀԳ. Իլհամը երկու խնդիր ունի Մենք և Իրանը.մենք միայն մեկը,ինքներտ դատեք,որն է ճիշտ:

Աղասի Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին