tert.am-ի հետ զրույցում ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է Հայաստանում այն սպասելիքներին, որ մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը, ու մայիսի 10-ին` Իլհամ Ալիևի ծննդյան օրը, Ադրբեջանն անցնելու է հարձակման: Ի պատասխան` նա համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանի բանակն այսօր չի կարող լուծել այն քաղաքական խնդիրը, որը դրել է Ալիևը բանակի առաջ, ապա ավելացնում է.«Իլհամ Ալիևի ծնունդը կսկսենք «նշել» արդեն մայիսի 9-ի մեր միջոցառումներով, մեր բանակի տոնին նվիրված միջոցառումներով...Եվ Ալիևին ծննդին այլ նվեր չի կարող լինել, քան այն, որ այնպես անենք, որ գիտակցի, որ նման փորձերը, որ արեց ապրիլի 2-ից 4-ը, նորից պատժվելու են »:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում