«Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ բերման չի ենթարկվել։ Այդ մասին երեկ «Ժամանակ»–ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։ Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 22-ին, Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագիր Է ստացել Մարտունու Քննչական բաժնից, որ որպես վկա կանչվում Է հարցաքննության, սակայն նախընտրական հանդիպումների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Ինչից հետո երեկ 4-5 ոստիկան մտել են քաղաքապետարան և աղմուկ բարձրացրել՝ ասելով, որ եկել են բերման ենթարկելու քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին։ Փաստաբանի խոսքերով՝ նման մեծ աղմուկ բարձրացնելը փորձ էր՝ ազդելու Սևանի քաղաքապետի արժանապատվության վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։