«2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում տեղի ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը մի քանի հայտարարություն արեց: Խոսելով ԲՀԿ նախկին նախագահի մասին՝ ասել է, որ շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը՝ չմուծված հարկերի մասին: Վարչապետն էլ դիմելով նախագահին՝ ասել է, որ կյանքի կկոչի ունեցած վարչական լծակները և այն մարդիկ, ովքեր 1,2,3 նգամ ասելուց չեն ընկալում, մի քանի անգամ պետք է ասենք, մի հատ էլ բամփենք: Արդեն 3 ամիս է անցել, այս օդում կախված լուրերն ի՞նչ են եղել և, հետո, ուսումնասիրել եմ ՀՀ օրենսդրությունն ու վարչապետի լիազորությունների մեջ ինչ-որ բամփել չգտա: Պարզաբանեք, թե ի՞նչ նկատի ունեք բամփել ասելով և տեղեկացրեք, ի վերջո՝ բամփեցիք-չբամփեցիք...»,-վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Նախագահի հորդորից հետո եղել է վարչապետի հանձնարականը՝ Ֆինանսների նախարարությանը, որպեսզի ստուգում իրականացնի: Ֆինանսների նախարարն էլ խոստացել է մինչև հունիսի 5-ը վերջնական տեղեկանք ներկայացնել ստուգումներ վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր երկխոսությանը, ապա դա վերաբերել է հարկեր չվճարող բոլոր գործարարներին: