▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն ՀՀ մյուս մարզիկների՝ «առանց դահուկի» դահուկորդը ցույց է տվել լավագույն արդյունքը

Փհենչհանում շարունակվող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից հանդես եկավ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, որը լուրջ խնդրի առջեւ էր հայտնվել մրցումներից առաջ, քանի որ կոտրվել էին նա տրամադրության տակ եղած դահուկները: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից գնած նոր դահուկները ժամանակին տեղ հասան, եւ մեր մարզիկը հասցրեց պատրաստվել իր միակ մեկնարկին:

Ոլորավայրէջքի մրցումներում Աշոտ Կարապետյանը ցույց տվեց 1:02.47 արդյունք եւ 106 մասնակիցների մեջ զբաղեցրեց 50-րդ տեղը: Սա Փհենչհան-2018-ում Հայաստանի մարզիկների կողմից ցույց տված լավագույն արդյունքն է:

 

Այդպիսով, մերոնք ավարտեցին մրցելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին