▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն Արթուր Աբրահամի՝ Վիկ Դարչինյանը երեկ պարտվել է նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 40-ամյա Վիկ Դարչինյանը 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ ԱՄՆ-ում  անցկացրած  8 ռաունդանոց վարկանիշային  մենամարտում  պարտություն է կրել՝  արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի: Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով  6-րդ պարտությունը: 

Հիշեցնենք, որ երեկ  հայ մեկ այլ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոկաուտի էր  ենթարկել Թիմ Ռոբին Լիհաուգին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին