▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի գիտություն Fast Shift օգտատերերի

«Ֆաստ Շիֆթ» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ համակարգի գերբեռնվածության արդյունքում ի հայտ էր եկել վճարումների հաշվեգրման խնդիր՝ հիմնականում կապված բանկային/քարտային հաշիվների համալրումների հետ, ինչի վերաբերյալ Ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել սոցիալական իր կայքէջերում։

Ընկերությունը հայտնում է, որ խնդիրը կարգավորվել է, և Fast Shift վճարային տերմինալներով կատարված գործարքների մեծ մասի գումարներն դեկտեմբերի 22-ին հաշվեգրվել են օգտատերերի մուտքագրած հաշիվներին, իսկ մնացածը երկու աշխատանքային օրերի ընթացքում կմուտքագրվի հասցեագրված հաշվեհամարներին։

Ընկերությունը նաև գործընկեր բանկային և վարկային կազմակերպություններին տեղեկացրել է տեխնիկական խնդրով պայմանավորված վճարումների մասով հաճախորդների պարտավորությունները ժամկետանց չհամարելու անհրաժեշտության մասին։

«Ֆաստ Շիֆթ» ՍՊԸ-ն ևս մեկ անգամ հայցում է իր օգտատերերի ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շարունակելու է վճարային ժամանակակից գործիքների հասանելիության ընդլայնման իր քաղաքականությունը՝ ի հարմարավետություն իր հաճախորդների:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին