▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, համոթ չի՞. Սուրիկ Խաչատրյան. «Հրապարակ»

«Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»: Գրում է «Հրապարակը» և հավելում.

Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են` առանց կրակ ծուխ «չիլում». գրեցին, որ գնում եք Ֆրանսիա: «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»:

Գորիսո՞ւմ եք լինում, թե՞ Երեւանում: «Գորիսից երեկ եմ եկել, որ համագումարին մասնակցեմ»: Էն հանքի վարկը վերցրի՞ք: «Հա, էլ հարց ունե՞ս»: Չէ»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին