▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային Կորեան վստահեցրել է, թե կարող է ջնջել Մանհեթենը Երկրի երեսից. The Washington Post

Փհենյանը հայտարարել է, թե կարող է ոչնչացնել Մանհեթենը ջրածնային ռումբի հարվածով: «Եթե այդ ջրածնային ռումբը տեղադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա և հարվածել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասին, ապա բոլորն այնտեղ կմահանան, իսկ քաղաքը կայրվի մինչև վերջ»,- հայտարարել է հյուսիսկորեացի մասնագետ Չո Հյենգ Իլը: Ինչպես վստահեցնում է «Կորեան այսօր» ամսագիրը՝ Հս. Կորեայում մշակված ջրածնային ռումբն «ունի անհամեմատ ավելի մեծ ուժ», քան այն, որը փորձարկվել է ԽՍՀՄ-ում 1961-ին և որը կարող էր 3-րդ կարգի այրվածքներ առաջացնել 100 կմ տարածության վրա, իսկ ձայնային ալիքը կարող էր կոտրել պատուհանները 1000 կմ հեռավորության վրա: «Եթե ամերիկացի իմպերիալիստները սկսեն գեթ մի փոքր ռազմական անհեթեթություն և սպառնան մեր ազգային արժանապատվությանը և ինքնիշխանությանը, մեր հանրապետությունը բաց չի թողնի հնարավորությունը, որպեսզի դաժանաբար ու արդարացի հարվածով Երկրի երեսից ջնջի ԱՄՆ անվանումով երկիրը»,- գրում է The Washington Post թերթը։ Սակայն փորձագետների մեծամասնությունը կարծում են, որ Փհենյանը չափազանցնում է իր տեխնիկական հնարավորությունները, նշում է The Washington Post-ը։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին