▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ժամանակ ոչ մի չարաշահում չի եղել. Գագիկ Բեգլարյան

 

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ժամանակ ոչ մի չարաշահում չի եղել: Այդ մասին խոսել է նաև ներկայիս նախարարը,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ 16-րդ համագումարի շրջանակներում ասաց Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը` հավելելով.

«Կառավարության կողմից երբեք չարաշահումներ այս հարցում չեն եղել: Եթե հարկային տեսչությունն ինչ-որ աշխատող ֆիրմա է վերցնում ու այնտեղ տեսնում են չարաշահումներ, դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլին, դա չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են արել: Երբ որ նույն կառավարությունը նույն այդ կազմակերպությունից 7 մլն դոլար հետգանձում է արել բյուջե, ընդհանուր վճարված 80 մլն-ից, կոնկրետ պարտադի՞ր է փակագծերը բացել: Ուղղակի մարդիկ գրում են այդ մասին, որպեսզի սենսացիա լինի»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին