▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ քրեական թեկնածուն. Միքայել Մանուկյանը մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երեւանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել եւ բանտարկվել է Երեւանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։

Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր եւ տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։

1995թ. դեկտեմբերի 26-ին Համբարձում Գալստյանի սպանության գործով մեղադրյալ Միքայել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր։ Նա երկու անձի երաշխավորությամբ ազատ էր արձակվել, քանի որ նրան կալանքի տակ պահելու օրենքով սահմանված մեկ տարի ժամկետը լրացել էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին