▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ ցուցակի ամենակարևոր ինտրիգը. ովքե՞ր են ցուցակի կանայք․«Հրապարակ»

«Այսօր Հայ  հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։ Մենք տեղեկացանք, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնելու ՀՅԴ նախարարները։ Հատկապես բարդ է կանանց հարցը՝ Լիլիթ Գալստյանը երկրում չէ, այլ ակտիվ կանայք ՀՅԴ կազմում գրեթե չկան, ուստի ամենակարևոր ինտրիգը հենց դա է՝ ովքեր են ցուցակի կանայք։ Մեր տեղեկություններով, ցուցակում կլինի ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ ՀՅԴ ցուցակում կլինեն նաև բավականին մեծ թվով անկուսակցականներ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին