▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիությունն այժմ կարող է տևել 10 ամիս.Գիտնականներ

Հղիության ժամանակահատվածը կարող է տևել մինչև 10 ամիս: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները` հետազոտելով մոտ 125 հղի կանանց: Պարզվել է, որ 20 կանացից միայն մեկն է ծննդաբերում 280 օրից կամ 40 շաբաթ անց:

«Ծննդաբերության նորմերը պետք է վերանայվեն»,-համոզված են մասնագետները: Նրանց կարծիքով հղիությունը կարող է տևել ոչ թե 9, այլ մեկ ամիս ավել կամ պակաս:

Գիտնականների խոսքով որքան մեծ է կինը, հղիությունն այնքան երկար կարող է ձգվել: Իսկ երեխայի ծննդյան օրը կապված է նաև կնոջ քաշից. 100 գրամ քաշի ավելացումը խոսում է ևս մեկ օր ծննդաբերության ուշացման մասին:

Արդյունքում, բազում օրինակներից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծննդաբերության տարբերությունը կարող է 37 օր լինել.գրում է «Կոմսամոլսկայա պրավդա»-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին