▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիությանս մասին իմացանք մեր ամուսնության օրը. Արփի

Bravo.am-ը գրում է. Երգչուհի R.P.-ի համար այժմ աշխատանքում եւ անձնական կյանքում բուռն շրջան է: Առաջիկայում իր առաջին ձայնասկավառակը ներկայացնել պատրաստվող երգչուհին հայտնել է, որ սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն: 

«Hayway»-ի վոկալիստը եւ նրա ամուսինը` նույն խմբի երաժիշտ, թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանը, հուլիսին ծնողներ կդառնան: Աղջնակին կանվանեն Արեւիկ` Ալբերտի տատիկի պատվին. «Այդ անունը միշտ սիրել եմ, իմ անվան հոմանիշն է: Տանը երկու արեւ կլինի: Արդեն չեմ դիմանում գայթակղությանը եւ ուզում եմ գնել նրա խնամքի պարագաներն ու զգեստները »:
Արփին հղիության մասին իմացել է ամուսնության 2-ամյակի օրը` նախորդ տարվա նոյեմբերի 19-ին. «Ես անընդհատ հետաձգում էի թեստը, ի վերջո, ամուսնուս հետ իմացանք բարի լուրը, որից հետո միայն հիշեցինք, որ մեր ամուսնության օրն է: Իսկ երեխայի ներկայությունն առաջին անգամ զգացել եմ Սուրբ Վալենտինի օրը: Նշանավոր ամսաթվերով ենք սկսել»:

Բենդի կազմով Արփին պարբերաբար ելույթ է ունենում տարբեր ակումբներում եւ ժամանցի վայրերում, սակայն որոշ ժամանակով դադար կվերցնի. «Մինչեւ երեխայի ծնունդը կշարունակեմ երգել, միգուցե նաեւ մեկ տեսահոլովակ եւս նկարենք, որ կրկին երկարատեւ դադար չունենամ: Փորձում եմ ավելի լավ հետեւել առողջությանս, ակումբերում երգելիս հեռու մնալ ծխողներից: Ի ուրախություն ինձ, վոկալիս հետ խնդիրներ չունեմ, հակառակը` ձայնս մի տեսակ թավշյա երանգ է ստացել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին