▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապն ընդգծել է դեսպան Մինասյանի բեղմնավոր գործունեությունն՝ ուղղված հայ-վատիկանյան հարաբերությունների ընդլայնմանը

Նոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:

Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:         

 

 

 

 

Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին