▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապի այցից հետո Իրանի աչքում մեր երկիրը կարգավիճակի փոփոխություն ունեցավ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն հունիսի 26-ին ավարտեց «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով ուխտագնացությունը, որը լայնորեն լուսաբանվեց ողջ աշխարհում.

«Իրանական ԶԼՄ-երը  լայնորեն  լուսաբանեցին եռօրյա այս այցը՝ առանձնացնելով երկու կարևոր հանգամանք. Հայոց ցեղասպանությունն ու կրոնական հանդուրժողականությունը:

Ինչ-որ առումով Իրանի աչքում մեր երկիրը կարգավիճակի փոփոխություն ունեցավ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով՝ Հռոմի Պապն իր տեքստում Մեծ Եղեռն ու ցեղասպանություն բառերը օգտագործեց որպես հոմանիշներ ու մեկնարկ տվեց մի գործընթացի, համաձայն որի արդեն դժվար է լինելու Հայոց ցեղասպանությանը իրավական գնահատական չտալ:

Ավելին, Հռոմի Պապը մեր երկիր այցելեց որպես ուխտավայր, ու այս առումով Հայաստանն աշխարհին նոր որակով ներկայացվեց:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին