▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը սեքսն Աստծո պարգև է անվանել

Սեռական հաճույքը Աստծո պարգև է, սակայն պոռնոգրաֆիա դիտելը սպառնում է դրան։ «Բավարարվածությունն առանց հարաբերությունների կարող է կախվածության ձեւեր ծնել», — հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ ելույթ ունենալով կատեխիզմի (կրոնական ուսմունքի դոգմատիկ ներկայացում) ժամանակ, որը նվիրված է վավաշոտության արատին: Նրա խոսքերը մեջբերում է РБК-ն։

Պոնտիֆիկոսը հավատացյալներին կոչ է արել դադարեցնել պոռնոգրաֆիա դիտելը, «պաշտպանել սերը եւ հաղթել ցանկասիրության դեմ պայքարում»: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է առաքինության մասին՝ այն անվանելով «առաքինություն, որը չպետք է շփոթել սեռական ժուժկալության հետ»։

«Մաքրաբարոյությունը դուրս է սեռական ժուժկալության սահմաններից։ Դա կամք է՝ երբեք ուրիշին չտիրապետելու: Սիրել նշանակում է հարգել ուրիշներին, ձգտել նրանց երջանկությանը, կարեկցանք զարգացնել նրանց զգացմունքների հանդեպ, ընկղմվել մարմնի, հոգեբանության եւ հոգու ճանաչողության մեջ, որոնք մերը չեն եւ որոնք պետք է զննել հանուն այն գեղեցկության, որի կրողներն են դրանք», — ընդգծել Է Ֆրանցիսկոսը։

Սիրո զգացումը, ըստ Հռոմի պապի, հրաշալի է, իսկ քրիստոնեության մեջ սեռական բնազդի դատապարտումը սկզբունքորեն գոյություն չունի:

Ֆրանցիսկոսը դեռևս 2020 թվականին ասել էր, որ ժամանակակից կաթոլիկ եկեղեցին չի դատապարտում սեքսից հաճույք ստանալը, իսկ այդ հարցի սխալ մեկնաբանություններն անցյալում մեծ վնաս են հասցրել։ «Հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց, այն ոչ կաթոլիկ է, ոչ քրիստոնեական, ոչ էլ որևէ այլ մեկինը, այն պարզապես աստվածային է»,-նշում էր այն ժամանակ քահանայապետը:

Բարոյականությունը, որը մերժում է հաճույքը, ըստ էության, ըստ Հռոմի պապի, «չափազանց» է: Միևնույն ժամանակ նա խոստովանեց, որ նախկինում նման տեսակետ գոյություն ուներ եկեղեցում՝ որպես քրիստոնեական ուղերձի սխալ մեկնաբանություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին