▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրմշտոց և անգլերեն բացականչություններ...Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորող լրագրողներին ոչինչ ասաց հայկական ծագմամբ ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանն, ով  ամուսնու`Քանյե Ուեսթի, դստեր`Նորթի, ինչպես նաև ընտանիքի անդամների և ուղեկցող անձանց հետ Երևանում կլինի 8 օր: 

Չնայած մի քանի տասնյալ լրագրողներ փորձում էին որևէ խոսք լսել Քիմ Քարդաշյանից` նա ընդամենը բավարարվեց ողջունել ներկաներին` ձեռքի շարժումով: 

Երևան մեկնելուց առաջ Քիմ Քարդաշյանը ամերիկյան լրատվամիջոցներին հայտարարել է, որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու  հենց այս տարի  Երևան այցելելն իր համար կարևոր նշանակություն ունի, քանի որ իր հայրը` Ռոբերտ Քարդաշյանը հայ է` արմատներով Կարսից:

Նրան հայկական տարազով աղջիկը  դիմավորել է աղ ու հացով, ինչպես օրեր առաջ դա արել էին Քիմ Քարդաշյանի ուղեկցող անձանց դիմավորելիսԼ

Հիշեցնենք, որ Asekose.am-ի տեղեկություններով Քիմ Քարդաշյանին  Հայաստանի մայրաքաղաքում ընդունելու են ամենաբարձր մակարդակով:

ՀՀ իշխանությունները մտածում են, որ Քարդաշյանների երևանյան այցը պետք է քարոզչական առումով առավելագույնն օգտագործել ու այն ծառայեցնել ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու, այլ նաև մեր երկրում արտերկրից եկող զբոսաշրջիկների հոսքը խթանելու համատեքստում:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Երևանում հանգրվանելու է «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նրա համար ամրագրվել է  ամենաթանկ` «Նախագահական» համարը:

Ի դեպ, հյուրանոցի մոտ մի քանի տասնյակ մարդիկ էին սպասում Քիմ Քարդաշյանի ժամանմանը, իսկ օդանավակայանի ժամանման սրահում` ամերկահայ աստղի հեռանալուց հետո հրմշտոց էր սկսվել:

Քիմ Քարդաշյանի` Երևան ժամանման և նրան ավելի քան մեկ ժամ սպասող լրագրողների մասնակցությամբ կադրերը` դիտեք ստորև/Տեսանյութերը` 1in.am-ի  և  azatutyun.am-ի/:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին