▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների անունները: Ցուցակում է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Խուրշուդյանի դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ: Նա ժամանակավորապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել մրցաշարերի: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր այս ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին