▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրեշտակների հարսանիք. 8-ամյա պատանու վերջին խնդրանքը մահից 1 օր առաջ

wedding.am-ը գրում է. «Սերը տարիք չի հարցնում»,- վկայում է հայտնի ասացվածքը, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հեքիաթային ավարտ է ունենում և սիրահարները ապրում են երջանիկ մինչև խորը ծերություն:

8-ամյա Ռիս Ֆլեմինգը 4 տարեկանից տառապում էր լեյկեմիայով, ու շատ տղամարդավարի համակերպվել էր իր հիվանդությանը: Երբ տեսնում էր արցունքներից կարմրած մոր աչքերը, փորձում էր սփոփել նրան` ասելով, որ իրեն շատ առողջ է զգում: Երբ բժիշկները հայտնեցին, որ տղային ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, փոքրիկը մոր ականջին վերջին ցանկությունը շշնջաց և ասաց, որ ցանկանում է ամուսնանալ իր դպրոցական ընկերուհու` Էլիանորայի հետ: 

Երեխաները դեռևս նորածին շրջանից ընկերություն էին անում, իսկ Էլիանորայի հետ ամուսնության երդում Ռիսը շատ վաղուց էր տվել: Ամուսնությունը պետք է ներառեր զբոսանք մեքենաներով և ծովահենների տեսքով երեկույթ: 

Ռիսի մայրը պատմում է, որ իր որդին միշտ ասել է, որ երբ ժամանակը գա, անպայման ամուսնանալու է Էլիի հետ: «Այդ հարսանիքը շատ մեծ նշանակություն ուներ անժամանակ մարող որդուս կյանքում»:  

Պատանի հարսնուփեսան տվեցին սիրո երդում և փոխանակվեցին մատանիներով: Հոգևորականի դերում Էլիի մայրն էր: Հարսանիքից հետո Ռիսը բավականին բավարարված տեսք ուներ: Նա մորը ասաց. «Հիմա ես կարող եմ հանգիստ հեռանալ»: Հաջորդ օրը Ռիսը այլևս չկար:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին