Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Ոսկեպար բնակավայրի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 44-ամյա Ալեքսանդր Տատեոսյանին, ով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Փյունիկի նախկին ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանից մեկնում էր Վրաստան։ Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ |
Հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի մեքենայում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet