Համացանցում տարբեր կարծիքներ, նաև զավեշտական մեկնաբանություններ են հայտնվել՝ Մեծ Հայքի Միացյալ Թագավորության վերականգնման գործընթաց սկսելու մասին հայտարարությունն ու դրա վերաբերյալ տեսաուղերձը:
«Ցավում եմ, որ հայոց սրբազան գաղափարը՝ Միացյալ Հայաստանի կերտումն, ինչ որ ինքնակոչներ, այսպիսի էժանագին շոուների են վերածում ու դարձնում ծաղրանքի առարկա ...»,-գրել է պատմաբան Արթուր Եղիազարյանը:
«Իսկ կբացատրե՞ք, թե ի՞նչ կերպ պիտի վարվեին, որ ինքնակոչ չկոչվեին: Ումի՞ց պիտի ստանային իրավունք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս են ստեղծվել մեզ հայտնի թագավորությունները՝ հանրաքվեո՞վ»,-քննադատություններին պատասխանել է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը: