Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 28-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է եւ լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, ս.թ. սեպտեմբերի 27-ից ժամը 18.00-ից Սեւանա լճից բաց է թողնվել 6 խմ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խմ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը:
Դեպքի մասին տեղեկացվել են «Սեւան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրենը, Հրազդանի քաղաքապետը, Սեւան-Հրազդան Կասկադի ավագ դիսպետչերը:
Ժամը 23.00-ի դրությամբ Սեւանա լճից ջրի թողունակությունը նվազել է 1 խ.մ/վ, ինչից ջրալցումը դադարել է: