«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխող ՀՀԿ-ն սկսել է իր համակիրներին պաշտոններ բաժանելու փուլը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նոր ձեւավորված խորհրդարանում չի լինելու, եւ հետեւաբար բաց է մնում խանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Թեեւ խոսվում էր, որ հնարավոր՝ այդ հանձնաժողովի նախագահ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ է ջանում նշանակվել հանձնաժողովի նախագահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում