Թե ինչ հարցեր կլուծվեն վարչապետի հեռանալուց հետո, դա դեռ հարց է, բայց այն հանգամանքը, որ սա փաստի առաջ կանգնեցրեց Հրաշալի քառյակին ավելի քան ակնհայտ է: Մի գուցե ԱԺ ոչ իշխանական ուժերից ոմանց համար ուրախալի է, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, բայց ամեն դեպքում չպետք է շտապել ուրախանալու հարցում: Նախ եթե չհամարենք, որ քառյակը զրկվեց իր օրակարգից, ապա առնվազն պետք է ականատես լինենք, թե այսքան երկար բարակ պայմանավորվելուց հետո հիմա ում և ինչպես են տեսնում վարչապետի պաշտոնում, ինչ ծրագիր են առաջարկում և այսպես շարունակ: Ստացվում է, որ եկել է քառյակի կենսունակ լինելը ապացուցելու պահը, հակառակ դեպքում՝ անգործ մնացին: Որքան էլ տարբեր էմոցիոնալ ֆոն է ստեղծվել, մի բան պետք է հիշել՝ ցանկացած դեպքում կառավարության ղեկավարի հրաժարականը կատակ բան չէ:
«Հրաշալի քառյակը» փաստի առաջ կանգնեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet