Երեկվա հանրահավաքը առաջին հերթին ուշագրավ էր նրանով, որ ցույց տվեց, որ չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, Ազատության հրապարակը իսկապես մարդաշատ էր: Երեկ, դիտելով հանրահավաքը, կարելի էր զգալ, որ Ազատության հրապարակը լիաթոք շնչում էր, իսկ Հայաստանում նման մարդաշատ հանրահավաք չէր եղել արդեն մի քանի տարի:
Ընդհանուր քաղաքական դաշտի լճացվածության պայմաներում երեկվա հանրահավաքը նոր շունչ ու ոգի հաղորդեց Հայաստանում քաղաքական գործընթացներին, ցույց տվեց, որ հասարակությունը դեռ պատրաստ է պայքարի հանուն փոփոխությունների:
Ի դեպ, հուսահատված լռում էին բոլոր նրանք, ովքեր “կանխատեսւոմներ” էին արել, որ իբր Եռյակի լիդերներ կարող է չգան հանրահավաքի կամ այն բազմամարդ չի լինելու: Լիդերները եկան, և նրանց հարթակում լինելը հենց Եռյակի միասնության ապացույցն էր: Իսկ Գագիկ Ծառուկյանի կարճ բայց կտրուկ ելույթը փաստեց, որ ժողովուրդը պատրաստ է գնալ պայքարի նրա հետ: Ժողովուրդը ամենաշատը հենց լիդերներից էր սպասում պայքարի պատրաստակամության մասին հայտատարություններ, և երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց այդ պատրաստաակամությունը:
Բնականաբար, սոցիալական կայքերը երեկ թնդում էին նաև հանրահավաքին ուշադիր հետևող իշխանական գրչակների գրառումներից, որոնք փրփուրներից էին կախվում, քանիր որ այլ գրելու բան չունեին: Բնականաբար, իշխանական մի երկու պատգամավորներ էլի իրենց էջերում ստատուսներ գրեցին, ինչը նրանց դեպքում արդեն սովորական է, քանի որ նրանք նույնպես մի բան պետք է գրեին: Դրանում է կայանում նրանց կոչումը: Բայց նույն լրատվականները նաև տեղեկություններ հրապարակեցին, որ երեկվա հանրահավաքը հենց Ազատության հրապարակում զգուշավոր դիտում էին նաև իշխանության ոչ շարքային ենրկայացուցիչներ, որոնք իրար մեջ նեղսրտում էին, որ այդքան շատ մարդ է հավաքվել հանրահավաքին:
Եթե այսօր նեղսրտում են, ապա պարզ է, թե հաջորդ հանրահավաքին ինչ է կատարվելու նրանց հետ, քանի որ հաջորդ հանրահավաքը բնականաբար ավելի մարդաշատ է լինելու: Իսկ այն, որ ժողովրդական մարած ալիքը այլևս վերականդանացել է և առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դրանում համոզվելու համար բավական էր միայն տեսնել երեկվա ոգևորությունը, միասնականության գիտակցումը և պայքարելու պատրաստակամությունը, որը թևածում էր ողջ հանրահավաքի ընթացքում Ազատության Հրապարակում:
Ազատության հրապարկը կրկին շնչում է և դա այսօրվա քաղաքական իրավիճակի ամենալուսավոր կետն է:
Երեկվա հանրահավաքը առաջին հերթին ուշագրավ էր նրանով, որ ցույց տվեց, որ չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, Ազատության հրապարակը իսկապես մարդաշատ էր: Երեկ, դիտելով հանրահավաքը, կարելի էր զգալ, որ Ազատության հրապարակը լիաթոք շնչում էր, իսկ Հայաստանում նման մարդաշատ հանրահավաք չէր եղել արդեն մի քանի տարի:Ընդհանուր քաղաքական դաշտի լճացվածության պայմաներում երեկվա հանրահավաքը նոր շունչ ու ոգի հաղորդեց Հայաստանում քաղաքական գործընթացներին, ցույց տվեց, որ հասարակությունը դեռ պատրաստ է պայքարի հանուն փոփոխությունների:Ի դեպ, հուսահատված լռում էին բոլոր նրանք, ովքեր “կանխատեսւոմներ” էին արել, որ իբր Եռյակի լիդերներ կարող է չգան հանրահավաքի կամ այն բազմամարդ չի լինելու: Լիդերները եկան, և նրանց հարթակում լինելը հենց Եռյակի միասնության ապացույցն էր: Իսկ Գագիկ Ծառուկյանի կարճ բայց կտրուկ ելույթը փաստեց, որ ժողովուրդը պատրաստ է գնալ պայքարի նրա հետ: Ժողովուրդը ամենաշատը հենց լիդերներից էր սպասում պայքարի պատրաստակամության մասին հայտատարություններ, և երեկ Գագիկ Ծառուկյանը հնչեցրեց այդ պատրաստաակամությունը:Բնականաբար, սոցիալական կայքերը երեկ թնդում էին նաև հանրահավաքին ուշադիր հետևող իշխանական գրչակների գրառումներից, որոնք փրփուրներից էին կախվում, քանիր որ այլ գրելու բան չունեին: Բնականաբար, իշխանական մի երկու պատգամավորներ էլի իրենց էջերում ստատուսներ գրեցին, ինչը նրանց դեպքում արդեն սովորական է, քանի որ նրանք նույնպես մի բան պետք է գրեին: Դրանում է կայանում նրանց կոչումը: Բայց նույն լրատվականները նաև տեղեկություններ հրապարակեցին, որ երեկվա հանրահավաքը հենց Ազատության հրապարակում զգուշավոր դիտում էին նաև իշխանության ոչ շարքային ենրկայացուցիչներ, որոնք իրար մեջ նեղսրտում էին, որ այդքան շատ մարդ է հավաքվել հանրահավաքին:Եթե այսօր նեղսրտում են, ապա պարզ է, թե հաջորդ հանրահավաքին ինչ է կատարվելու նրանց հետ, քանի որ հաջորդ հանրահավաքը բնականաբար ավելի մարդաշատ է լինելու: Իսկ այն, որ ժողովրդական մարած ալիքը այլևս վերականդանացել է և առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դրանում համոզվելու համար բավական էր միայն տեսնել երեկվա ոգևորությունը, միասնականության գիտակցումը և պայքարելու պատրաստակամությունը, որը թևածում էր ողջ հանրահավաքի ընթացքում Ազատության Հրապարակում:Ազատության հրապարակը կրկին շնչում է և դա այսօրվա քաղաքական իրավիճակի ամենալուսավոր կետն է:
Արտակ Գրիգորյան