▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակային ներողություն խնդրելու ևս մեկ պահանջ` ուղղված «Россия 1»-ին և Օլգա Սկաբեևային

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ օգտատերերը քվեարկություն էին կազմակերպել` պահանջելով, որ «Россия 1» հեռուստաալիքը  և լրագրող Օլգա Սկաբեևան հրապարակային ներողություն խնդրեն` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին վիրավորելու համար:

Տեղեկացրել էինք նաև, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մոտ տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրվող ՀՀ քաղաքացի վարորդ Հրաչյա Հարությունյանից Россия 1 հեռուստաալիքի և մասնավորապես Օլգա Սկաբեևայի կողմից հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով  կազմակերպված ստորագրահվաքին մասնակցել է 12.500 մարդ: Իսկ ստորագրություններն ուղարկվելու են  Россия 1 հեռուստաալիքին:

Կազմակերպվել է ևս մեկ քվեարկություն` միևնույն պահանջով, որի հեղինակը հայտարարության մեջ մասնավորապես ասում է.

Մենք ակնկալում ենք՝ որ Ռուսաստանի Россия-1 ալիք հեռուստատեսությունը հրապարակային ներողություն կխնդրի Հրաչյա Հարությունյանին հրապարակայնորեն նվաստացնելու համար :

* Ռուսաստանի Առաջին ալիք հեռուստատեսության լրագրող Օլգա Սկաբաևնան ցուցաբերեց հստակ հակահայկական դիրքորոշում անընդհատ վկայակոչելով պարոն Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը:

* Բացի այդ՝ նա օգտագործեց  «բառաչել»  արտահայտությունն ի նկատելի ռւնենալով Հրաչյա Հարությունյանին:

* Այն ժամանակ երբ մեղադրյալը արդեն հայտնվել եր դատարանում կրելով կանացի խալաթ և ռետինե հողաթափեր:

Հարգենք Մարդու Արժանապատվությունը:

Հիշեցնենք, որ Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը, որն արդարացիորեն շատերի զայրույթի պատճառն էր դարձել, արգելափակվել  էր հայաստանյան օգտատերերի համար:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին