Ռուսական CTC հեռուստաալիքով մեկնարկել է «Последний из Мaгикян» երգիծական կատակերգության առաջին եթերաշրջանը, որտեղ նկարահանվել է նաև Հրանտ Թոխատյանը:
«Վերջինը Մահիկյաններից» ֆիլմը պատմում է հիսունամյա Կարեն Մահիկյանի մասին,ով ամուսնացած է, ունի երեք աղջիկ,ապրում է իր օրենքներով ու ավանդույթներով... իսկ իրեն համարում է վերջինը, որովհետև չունի ժառանգ: