▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Թոխատյանի արձագանքը՝ Լուիզա Ներսիսյանի և Ռաֆայել Երանոսյանի կրքոտ համբույրին

 

 

 

 

 

 

 

 

 

BlogNews.am-ը գրում է, որ Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի և Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ «Սկոտչ & Whiskey» ֆիլմի պրեմիերայից հետո սկսեցին բուռն քննարկել ֆիլմում առկա համբույրի տեսարանները։ Արփի Գաբրիելյանը հրաժարվել էր ասել՝ իր և Սոս Ջանիբեկյանի համբույրն իրակա՞ն էր, թե ոչ։ Ֆիլմում կրքոտ համբուրվում են նաև Լուիզա Ներսիսյանն ու Ռաֆայել Երանոսյանը։ BlogNews.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է ամուսնու արձագանքի մասին։ Զրույցի ժամանակ հայտնի է դարձել, որ Հրանտ Թոխատյանը երկրում չէ և դեռ չի հասցրել դիտել ֆիլմը։

Ինչ վերաբերում է համբույրի տեսարաններին՝  Լուիզան ասել է.

«Սա առաջին ֆիլմը չէ, որտեղ ես նկարահանվում եմ, և կան նմանատիպ տեսարաններ։ Կարծում եմ՝ եթե ընտրել եմ այս մասնագիտությունը, Հրանտն էլ ընտրել է ինձ՝ այս մասնագիտության մեջ, ուրեմն ինձ ամբողջական է սիրում։ Նման հարցերը չեն կարող խնդիրներ առաջացնել մեր միջև»։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին