Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհուրդը 2016-ի սեպտեմբերի 13-ի թիվ 90 որոշմամբ երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության, համալսարանում տնտեսագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար ինձ շնորհել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ Գիտե՞ք, սա ինձ համար մեծ բան է։ Երրորդ անգամ էր, որ հայաստանյան համալսարանը ինձ նման բան է շնորհում։ Սա թանկ է։ Արտասահմանյան նմանատիպ կոչումներից թանկ։ Շնորհակալ եմ գիտխորհրդի բոլոր անդամներից, ռեկտոր Արմեն Դարբինյանից, էդվարդ Սանդոյանից,-»,- այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանին պատվավոր պրոֆեսորի կոչում է շնորհվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet