▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ իշխանություններին

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է քայլեր, որոնք պետք է անի իշխանությունը. նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում

Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։

Քաղաքական ասպարեզ։
1. Ճանաչել ԼՂՀ-ն։
2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՄ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալու մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։
3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։

Տնտեսական ասպարեզ։
Հրատապ
1. Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։
2. Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։
3. Շտապ սկսել բանակցություններն Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գազի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։
4. Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։
5. Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս «համոզվում ենք» այդ շինարարության «արդյունավետության» մեջ)։
Երկարատև տնտեսական բարեփոխումները կանի այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն թափանցիկ ընտրությունների արդյունքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին