▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանի տեսլականը. հայերը պիտի գնան խոպան, այնտեղ դառնան «հզոր տղաներ» ու հետ գան.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին ասել է, որ իրենց ժամանակավորապես գործուղել են՝ փող աշխատելու, եւ լավ կլինի, որ Ռուսաստանի «հզոր տղաները» 50-60 տարեկանից հետո մտածեն, թե հայրենիքում ինչ են ստեղծել»:

 «ՉԻ» - Սա, ինչ խոսք, տնտեսության զարգացման շատ արդյունավետ տեսլական է։ Հրանուշ Հակոբյանն արմատներով Սեւանի ավազանից է ու հենց այդպես էլ պատկերացնում է զարգացումը՝ հայերը պիտի գնան խոպան, այնտեղ դառնան «հզոր տղաներ» եւ օր ծերության մտածեն հայրենիքում ինչ-որ բան ստեղծելու մասին։

Ընդ որում պիտի համարեն, որ հայրենիքն է իրենց գործուղել փող աշխատելու (եւ ոչ թե «հայրենիքի» մի քանի պաշտոնյաների պատճառով ստիպված են եղել աշխատանք գտնել օտար ափերում՝ ինչպես խոպանչիների մեծ մասը)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին