▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը վիրավորված է

Պատասխանում եմ իմ էլ.հասցեին ուղարկած Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ Էվելինա Բաղդասարյանի նամակին, որտեղ նա Նախարարի անունից իր վրդովմունքն է արտահայտում .
«Դուք հանուն աթոռի` պատրաստ եք այսօրվա մի բուռ Հայաստանն էլ ծախել օտարին..» վերնագիրը կրող իմ հոդվածում տեղ գտած նախարար Հրանուշ Հակոբյանի հասցեին արտահայտած հետևյալ արտահայտության համար.
«Լսե՞լ եք մեր սփյուռքի նախարարը «Արի տուն» կարգախոսը դրոշակ է դարձրել ու միամիտ, դյուրահավատ սփյուռքահայության գրպաններն է դատարկում: Եթե իրոք անկեղծ են այդ մտադրությունները, դե թող Հրանուշ Հակոբյանը գնա ու տուն բերի իր տան շեմին կանգնած հայ մարդուն, անկախ նրանից Վարպետյանն է, թե՞ մեկ ուրիշ հայ մարդ»
Ես նախընտրեցի անպայման արձագանքել ու ապացուցել, որ իմ խոսքերը չեն եղել մերկապարանոց.
ՊԱՏԱՍԽԱՆ ԷԼՎԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ
ճիշտ է երկար տարիներ Սփյուռքում եմ, բայց ապրում եմ հայրենիքիս դարդ ու ցավով ու այդ է պատճառը, որ լավ ինֆորմացված եմ, թե ինչպես է սփյուռքահայությունը զոհ դառնում ձեր «Արի տուն» ամպագոռգոռ կարգախոսին. գալիս են Հայաստան ներդրումներ կատարում ու կողոպտվում, իսկ սփյուռքի նախարարությունը պատասխանատվություն չի կրում, որ իր հորդորով է սփյուռքահայը Հայաստան ներդրում կատարելով ու թալանվել : 
Հարկ է, որ դատարաններից ավելի լավ տեղեկանաք, թե քանի՜ սփյուռքահայ է դիմել կողոպտվելու համար: Երկիր, որտեղ չկա հարկային ազնիվ դաշտ, որտեղ օրենքը չի գործում, մաֆիոզական ու գողական օրենքներն են թագավորում, տիկին Հակոբյանը ի՞նչ իրավունքով է գործարարներին հրավիրում, որ ներդրում կատարեն, բիզնեսով զբաղվեն, լավ գիտենալով, որ սփյուռքահայը բառիս բուն իմաստով կողոպտվելու է:
Ինչ մնում է Վարպետյանին, այդ թվում և Սեֆիլյանին ու մի քանիսին, ինչպես դուք եք ասում. « Հարցի լուծումը Սփյուռքի նախարարության իրավասությունից դուրս է. » ասեմ, եթե Տիկին Հակոբյանը զրկված է ազատ իր պաշտոնը վարելու, որոշումներ կայացնելու ու պաշտպանելու հայ մարդու սփյուռքահայի իրավունքները, ուրեմն այդ «Արի տուն» կարգախոսը միֆ է : Ինչու ՞ է կարծում, որ մի խումբ երիտասարդների իրենց ծախսերով Հայաստան բերելը, իսկ մնացած հոգսերը պետբյուջեի փողերով հոգալը ազնիվ է, ու այդ «Արի տուն» տուն-տունիկի համար երկրի բյուջեն թալանելը խիստ անհրաժեշտությունն է, իբր սփյուռքահայ երիտասարդին կապում է իր հող ու ջրի՞ն. Աբսուրդ : Սփյուռքահայը, եթե ուզենա իր հայրենիքի հետ շփվել, անկախ այդ ծրագրից էլ կգա, իսկ չկամեցողը այդ ծրագրի շրջաններում գալիս ուտում-խմում, լավ օրեր է անցկացնում պետության ծախսերով ու իր մեջ էլ մտածում, որ այդպես կարելի է ամեն տարի գալ ու գնալ, պետության հաշվին լավ արձակուրդ անցկացնել: Ահա թե ինչ ծրագրերի վրա է մղսվում պետության փողերը . Uփյուռքահայը սոված չէ, սովածը մեր երկրի երեխաներն են, որ սոված են գնում դպրոց, շատերը գրենական պիտույքներ չունեն, կոշիկ, կամ շոր, դպրոց հաճախելու համար... ավելի ճիշտ չ է՞ր լինի, ավելի մարդասիրական, այդ գումարները ուղղվեն աղքատության կրճատմանը:
Ինչքանո՞վ է ազնիվ պետության փողերի հաշվին կարգախոսներ հնչեցնել, հետո արդարանալ, որ «սփյուռքահայ երիտասարդը միայն ճանապարհածախսի համար է վճարում, մնացած գումարները Հայաստանի պետբյուջեից են ծախսվում » :
Հարց. պետբյուջեյի փողերը որտեղի՞ց են գոյանում...
Միթե՞ դա կոռուպցիայի վառ օրինակ չէ :
Սփյուռքահայի այն հատվածը, որը հազար թելերով կապված է հայրենիքին, նա առանց այդ ծրագրերի էլ գալիս ու գնում է ու մի գեղեցիկ օր էլ կգա ու կմնա, իսկ այդ ծրագրերի ընթացքում քանի՞ սփյուռքահայ է եկել բնակություն հաստատել, չհաշված արտագաղթած Սիրիահայությունը…

Sիկին Հակոբյան կարո՞ղ եք պատասխանել «Արի տուն» կարգախոսը ավելի շատ սփյուռքահայ է բերել Հայաստան, թե՞ հարյուրապատիկ անգամ ճանապարհել է :
Խորհուրդ կտայի այդ կարգախոսը թաղեք ու դատարկվող Հայաստանի արտագաղթը կանխելու համար պայմաններ ստեղծեք, լուրջ ծրագրեր մշակեք, որ հայը ստիպված չլինի ճարահատյալ իր հարազատ օջախը լքի. այդժամ առանց «Արի տուն» կարգախոսի էլ, առանց հրավերքի էլ հայ մարդը իր տուն կվերադառնա: 
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին